Մեծամորի թանգարան

Այսօր մենք Ընկեր Հեղինեի և Ընկեր Գայանեյի հետ այցելեցինք Մեծամորի թանգարան և Զիարատ եզդիական տաճար: Առաջինը գնացինք Մեծամորի թանգարան որի անունը պայմանականորեն դրել են Մեծամոր գետի անունով: Մեծամորը գտնվում է Արմավիրի մարզում որի խոշոր քաղաքներն են՝ Էջմիածինը, Արմավիրը, Մեծամորը: Մեզ թանգարանում ներկայացրեցին պեղումների ժամանակ հայտաբերված կավի կտորներ, գործիքներ:

Նաև տեսանք այն ժամանակվա հաց պատրաստելու սարքը: Տեսանք տղամարդու դիակ, որը պարկած էր աջ կողմում կծկված դիրքով, հակառակը կանանց մոտ է, նրանց պարկացնում են ձախ կողմի վրա, էլի կծկված դիրքով: Կծկված դիրքը պայմանավորված է նրանում, որ նրանք նորից կվերածնվեն:

Այդ ամենից հետո, եկանք ամենահետաքրքիր մասերից մեկը՝ ներքևի հարկում կար մի տեղ, որտեղ պահվում են ոսկուց և այլ թանկարժեք քարերից պատրաստված զարդեր: Բոլորը յուրովի գեղեցիկ էին, օրինակ կար առյուծի պատկերով զարդ որը պատկերվում է գոտիների վրա, և ունի վրան սվաստիկայի նշանը ինչը խորհրդանշում էր արև և հավերժություն:

Նախկինում ձիերին շատ մեծ նշանակություն էին տալիս, և նրանց չէին օգտագործում միայն տեղից-տեղ տեխափոխվելու համար, այլ նաև հարկավոր էին պատերազմական իրավիճակներում: Բոլոր այդ կաթսաները, կճերը ունեին բավականին գեղեցիկ նախշեր, օրինակ՝ կար մի կաթսա որի վրա պատկերված էր մաշկ հանող օձ, ինչը վերածնունդ էր համարվում:

Կացարան

Թանգարանից դուրս գալուց այնուհետև այցելում ենք եզդիական տաճար: Քանի որ մեզ հետ եկել էին 3-րդ կուրսի սովորողները նրանք պետք է ներկայացնեին մեզ: Եզդիները քանի որ արևպաշտ են նրանց տաճարի վերևում, պատերի վրա պատկերված էին արևներ: Անգամ ներսը շատ գեղեցիկ էր, և ամեն ինչ բավականին մաքուր: Նաև այնտեղ կային հայտնի մարդկանց, հերոսների արձաններ ովքեր կապ են ունեցել եզդիների հետ. օրինակ՝ Անդրանիկ Զորավար, Կոմիտաս Վարդապետ և այլոք: Այս ճամփորդությունը բավականին հետաքրքիր էր և բովանդակալից:

Leave a comment